ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հավաքը խաղաղ է, մենք հատուկ գործողությունների չենք դիմի. Հունան Պողոսյան

Հավաքը խաղաղ է, մենք հատուկ գործողությունների չենք դիմի. Հունան Պողոսյան
24.06.2015 | 11:51

Ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում՝ հունիսի 24-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: «Չնայած հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայց ճանապարհը, որով ակտիվիստները առաջնորդվում են, ճիշտ չէ»,- ասաց նա:
Հունան Պողոսյանը հիշեցրեց, որ գիշերը խոստացել են քաղաքացիներին հատուկ տեխնիկա չկիրառել հավաքը ցրելու նպատակով և այդ խոստումը պահում են:
Նա շարունակում է համոզել ակտիվիստներին իրենց հավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Չնայած ոստիկանության խոստմանը՝ հատուկ տեխնիկա չկիրառել, ոստիկանական պատի հետևում հատուկ տեխնիկա և փշալարեր կան այս պահին:

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ